‘ Բրանդաոն մեկ ամսով կազատազրկվի Տիագո Մոտտային հարվածելու համար’

918

Փարիզի դատարանը «Բաստիայի» հարձակվող Բրանդաոյին մեկ ամսվա ազատազրկման է դատապարտել: Դատարանը ֆուտբոլիստին մեղավոր է ճանաչել կանխամտածված հարձակման և մարմնական վնասվածք հասցնելու մեջ: Սակայն բանտարկությունը դեռևս կարող է փոխարինվել հասարակական աշխատանքներով: Ֆուտբոլիստի փաստաբանը պատիժը չափազանց խիստ է համարում:

Բրանդաոն պատժվել է գլխով ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Տիագո Մոտտայի գլխին հարվածելու համար: Միջադեպը տեղի է ունեցել խաղադաշտից դուրս, դեպի հանդերձարաններ տանող ճանապարհին: Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան Բրանդաոյին վեց ամսով է որակազրկել, իսկ նախորդ շաբաթ մերժել է նրա բողոքարկումը: Բրանդաոն կարող է խաղադաշտ վերադառնալ փետրվարի 21-ին: 

Նախորդ հոդվածը‘ Երկրպագուների պահվածքի պատճառով կքննարկվի «Բազելին» պատժելու հարցը (լուսանկարներ, տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Բալայան. Նալբանդյանի ելույթին Ադրբեջանի արձագանքը վերստին ցույց է տալիս փաստարկների լիակատար բացակայությունը’