‘Բրանիսլավ Իվանովիչ. «ԱԱ-2018-ի լավագույն ռմբարկուն VAR-ն է»’

1613

Սերբիայի հավաքականի ու «Զենիթի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը իր կարծիքն է հայտնել ԱԱ-2018-ի ժամանակ VAR համակարգի աշխատանքի մասին:

«VAR-ի կիրառումն ունի և լավ, և վատ բաներ: Ես սիրում եմ, որ ամեն ինչ լինի ազնիվ, առանց կեղծիքի: Այդ իմաստով VAR-ը լավն է: Բայց ֆուտբոլային յուրաքանչյուր խաղ ունի իր ինտրիգը: Ու դրա հետ կապված՝ փոքրիկ ֆուտբոլային խորամանկություններ: Իսկ առայժմ այս Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուն, կարծում եմ, տեսակրկնություններն են (ծիծաղում է):

Ապագայում մենք, իհարկե, կընտելանանք այդ համակարգին: Մրցաշարում իմ վերաբերմունքը դրան, որպես պաշտպան, «50-50» էր: Պարզապես երբեմն պաշտպանության խաղացողի կոնտակտը հարձակվողի հետ սեփական տուգանայինում դեռևս 11-մետրանոց չէ», — ասել է Իվանովիչը Match TV-ին տված հարցազրույցում:

Նախորդ հոդվածը‘«Ալաշկերտ» Ֆուտբոլային ակումբը կաջակցի Արթուր Վանեցյանին ՀՖՖ նախագահի ընտրություններում’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. «Շիրակը» վերադառնում է Բարձրագույն խմբի առաջնություն’