‘Բրանիսլավ Իվանովիչ. «Կարելի է միայն ափսոսալ, որ ֆուտբոլը մղվեց երկրորդ պլան»’

983

Սերբիայի հավաքականի և Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչն անդրադարձել է Ալբանիայի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղին, որն այդպես էլ մնաց անավարտ:

«Չեմ կարող բացատրել տեղի ունեցածը: Իմ ու մեր թիմի անունից ցանկանում եմ ասել, որ մենք մտադիր էինք շարունակել խաղը և հանդերձարանի ճանապարհին պաշտպանում էինք ալբանացի ֆուտբոլիստներին: Հանդիպման պաշտոնական ներկայացուցիչների հետ զրույցից հետո նրանք ասացին, որ հոգեբանորեն պատրաստ չեն խաղն ավարտելուն: Այժմ խաղի ճակատագիրը պաշտոնյաների ձեռքում է: Կարելի է միայն ափսոսալ, որ ֆուտբոլը մղվեց երկրորդ պլան: Դժվար է ասել ինչ-որ բան և անել հետևություններ»,- Իվանովիչի խոսքը մեջբերում է sportal.rs-ը

Նախորդ հոդվածը‘Ռոման Բերեզովսկի. «Մեր գլխավոր մարզիչը շատ լավ կարողանում է մեզ ուղղորդել ու մոտիվացնել »’
Հաջորդ հոդվածը‘Հրապարակվել է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը’