‘
«Բարսելոնա»-ի նոր դարպասապահ Կլաուդիո Բրավոն գտնում է, որ Մարկ—Անդրե տեր Շտեգենի հետ հավասար հնարավորություններ ունի թիմում առաջին համարը դառնալու:
«Տեր Շտեգենին հաջողվեց ինձ զարմացնել: Նա շատ բարձ դասի դարպասապահ է և արդեն խոսում է կատալոներեն, այնպես ասես դա իր մայրենի լեզուն լինի: Ժորդի Մասիպը նույնպես լավ է մարզվում և գիտի «Բարսելոնա»-ի մեթոդոլոգիան:
Իմ կարիերայի ընթացքում ես երբեք չեմ եղել փոխարինող, բայց միշտ սկսել եմ զրոյից: Այստեղ կա առողջ մրցակցություն, որը կоգնի թիմին դառնալու ավելի լավը: Կարծում եմ, որ տեր Շտեգենի հետ հավասար հնարավորություններ ունենք խաղալու մեկնարկային կազմերում»,-Բրավո-ի խոսքերն է մեջբերոմ Goal.com-ը հղում անելով Catalunya Radio—ին:
‘