‘
Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիքի կողմնակիցները խոստանում են Շվեդիայի արքա Կարլոս XVI-ի՝ Կարլստադ քաղաք կատարելիք այցի ժամանակ գործի դնել չորս պայթուցիկ սարք: Պայթյունները կորոտան շրջանի վարչական շենքի մոտ, ասված է Nya Wermlands-Tidningen թերթի խմբագրություն ուղարկված նամակում, որը անգլերեն է, բայց՝ տառասխալներով: Շվեդիայի միապետը Կարլստադ է այցելելու օգոստոսի 22-ին, երեկոյան: Նա Շվեդիայում համեստ, առանց ավելորդ շքեղության շրջայց է կատարում իր կառավարման 40-ամյակի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ Անդերս Բրեյվիքը 2011 թ. Օսլոյի արվարձանում և նորվեգական Ուտոյա կղզում ահաբեկչական գործողություններ էր իրականացրել, որոնց արդյունքում զոհվել էր 77 մարդ: 2012 թ. օգոստոսին ահաբեկիչը դատապարտվեց 21 տարվա ազատազրկման: Նրան նաև արգելեցին կուսակցություն գրանցել, որը պետք է կոչվեր «Նորվեգիայի և Հյուսիսային լիգայի ֆաշիստական կուսակցություն», և որի գլխավոր խնդիրը պետք է լիներ «Նորվեգիայում ֆաշիստների կողմից իշխանության ժողովրդավարական զավթումը»: Ընդ որում՝ կուսակցության գրանցումը մերժվել էր ամենազավեշտալի պատճառով. Բրեյվիքին պակասել էր մեկ ձայն, փոխանցում է vesti.ru-ն:
‘