‘Բրենդան Ռոջերս. «Առավոտյան Սուարեսը նոր մրցաշրջանում մեզ հաջողություն է մաղթել»’

731

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը Անգլիայի առաջնության  առաջին խաղափուլում «Սահութհեմփոն»-ի հանդեպ տարած հաղթանակից հետո ասել է, որ «կարմիրների» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը իր նախկին թիմին հաջողություններ է մաղթել առաջնության մեկնարկում:Մարզիչն իր երախտագիտությունն է հայտնել ջերմ բարեմաղթանքների համար:

– Այսоր առավոտյան Սուարեսը ինձ հաղորդագրություն է ուղարկել և մաղթել է, որ մենք առաջնությունը հաջող սկսենք,-մարզչի խոսքերն է մեջբերում Football Espana-ն:  – Լուիսը «Լիվերպուլի» բարեկամն է: Իհարկե, ես ևս նրան հաջողություններ ցանկացա:  Նա հիանալի մարդ է: Սուրեասը «Լիվերպուլ»-ի համար միշտ հարազատ մարդ կմնա: 

Նախորդ հոդվածը‘Միսուրի նահանգում տեղի ունեցող զանգվածային անկարգությունները շարունակվում են’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը հերթական հարվածն են հասցրել Իրաքի ռազմական խմբավորումների ուղղությամբ’