‘
«Լիվերպուլի» նախկին մարզիչ Բրենդան Ռոջերսը գտնում է, որ հանդիպումների թեթև գրաֆիկը թույլ կտա Կարմիրներին պայքարել չեմպիոնական տիտղոսի համար նոր մրցաշրջանում։
Հաջորդ մրցակցի դեմ մանրամասն պատրաստվելու հնարավորությունը Ռոջերսն անվանել է Կարմիրների տպավորիչ ելույթների գլխավոր պատճառներից մեկը 2013/2014 մրցաշրջանում, երբ «Լիվերպուլը» ձեռքից բաց թողեց չեմպիոնական տիտղոսը առաջնության եզրափակիչ մասում։ Յուրգեն Կլոպի ղեկավարությամբ Եվրագավաթներին Մերսիսայդցիների չհայտավորվելը կարող է կրկին օգնել թիմին Պրեմիեր լիգայում, վստահ է հյուսիսիռլանդացի մասնագետը։
«Լիվերպուլը» տիտղոսի հրաշալի շանսեր ունի այս մրցաշրջանում։ «Չելսիի» հետ նրանք հարկադրված չեն ելույթներ ունենալ եվրագավաթներում, իսկ դա հսկայական առավելություն է։ Նրանք կարող են մանրազնին պատրաստվել և շաբաթական ընդամենը մեկ հանդիպում անցկացնել»,- Ռոջերսին է մեջբերում Daily Mail-ը։
‘