‘Բրենդան Ռոջերս. «Վան Գալը դեռ կիմանա Անգլիայի ֆուտբոլի առաջնության բարձր մրցակցության մասին» ‘

813

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի կարծիքով, «Մանչեսթր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալին սպասվում են բազմաթիվ դժվարություններ մարզչի համար նոր առաջնությունում: Նախկինում 62-ամյա մասնագետն աշխատել է Հոլանդիայում («Այաքս» և «ԱԶ»), Իսպանիայում  («Բարսելոնա») և Գերմանիայում («Բավարիա»):

– Նա դեռ կհասկանա, որ մրցակցությունն Անգլիայում ավելի ուժեղ է, քան մյուս առաջնություններում, որտեղ աշխատել է: Մյուս լիգաներում կան մեկ-երկու թիմեր, որոնք պայքարում են հաղթողի կոչմանն արժանանլու համար: Իսկ Անգլիայում ֆավորիտը կարող է պարտվել հետնապահին,- մարզչի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: 

Նախորդ հոդվածը‘Շնորհակալություն, Չավի’
Հաջորդ հոդվածը‘Բջջային օպերատորների շրջանում ամենաշատ բողոքները ստացվում են «Օրանժ»-ից’