Ֆրանսիական «Բրեստը» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել է Հայաստանի հավաքականի նախկին խաղացող, ֆրանսահայ Միշել Տեր-Զաքարյանին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նա 2021թ․ հունիսին էր գլխավորել «Բրեստը»։
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում «Բրեստը» 10 խաղում վաստակել է 6 միավոր եւ վերջինն է:
Ֆրանսիայի անցած առաջնությունում «Բրեստը» գրավել էր 11-րդ տեղը։
Տեր-Զաքարյանը մարզչական կարիերան 1998-ին սկսել է ֆրանսիական «Մոնպելիեում»՝ 8 տարի աշխատելով երկրորդ, երրորդ թիմերում, 2017-ին գլխավորել էր առաջին թիմը: Մարզչական կարիերայի ընթացքում նա գլխավորել է նաև ֆրանսիական «Նանտը», «Կլերմոնը» և «Ռեյմսը»:
