‘Բրիտանական դատարան. Հնարավոր է՝ Պուտինը «խրախուսել է» Լիտվինենկոյի սպանությունը’

1117

Լոնդոնի  Բարձագույն դատարանի եզրակացության համաձայն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հնարավոր է, տեղյակ է եղել ԱԴԾ նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանության մասին: Այս մասին ասվում է հրապարակային հետաքննության արդյունքներն ամփոփող զեկույցում, որը հրապարակվել է այսօր:

«Ուշադրության առնելով վկաների բոլոր ցուցմունքները և անցկացված վերլուծությունները, ես եկել եմ այն եզարակացության, որ Լիտվինենկոյի սպանության գործով ԱԴԾ-ի անցկացրած օպերացիային, հնարավոր է, հավանություն են տվել Պատրուշևը և Պուտինը»,- այսօր առավոտյան հայտարարել է դատավոր Ռոբերտ Օուենը:

Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը նախօրեին հայտարարել էր, թե Լիտվինենկոյի սպանության գործով բրիտանական զեկույցը Կրեմլին չի հետաքրքրում:

«Լիտվինենկոյի գործի» հրապարակային հետաքննությունը կատարվել է 2015 թ. հունվարին: Ընդհանուր առմամբ՝ լսումներ են անցկացվել 34 օր, գրավոր և բանավոր ցուցմունք է տվել 62 հոգի: Փոխանցում է euronews-ը: 

Նախորդ հոդվածը‘Արմենակ Կյուրեղյան. Հայաստանում Հայկը և մնացած քաղաքական կալանավորները գտնվում են գերության մեջ’
Հաջորդ հոդվածը‘Արազ Օզբիլիսը ժամանել է Ստամբուլ (տեսանյութ)’