‘
Միացյալ Թագավորության անկախության կուսակցության (UKIP) առաջնորդ Նայջել Ֆարաջը հրաժարական է տվել: Այդ մասին հաղորդել է The Guardian-ը:
«Ես որոշել եմ հեռանալ կուսակցության առաջնորդի պաշտոնից, -հայտարարել է Ֆարաջը:- Հանրաքվեում ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցների հաղթանակը նշանակում է, որ ես հասել եմ իմ նպատակին: Ես թողել էի իմ բիզնեսը և զբաղվում էի քաղաքականությամբ, քանի որ ուզում էի, որ մենք դառնանք մեր սեփական երկրի տերը, ես երբեք քաղաքական կարիերա անելու նպատակ չեմ ունեցել»:
Ֆարաջի խոսքով՝ ինքն այժմ ուզում է վերադառնալ նորմալ կյանքի: UKIP-ը, ըստ Ֆարաջի, այժմ լավ վիճակում է, սակայն կուսակցության լավագույն օրերը դեռ առջևում են:
Փոխանցում է lenta.ru-ն:
‘