‘Բրիտանական խորհրդարանը դեմ է քվեարկել Սիրիա ներխուժելու բանաձեւին’

905

Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատը դեմ է քվեարկել Սիրիայում հնարավոր ռազմական գործողությանը բրիտանական զորքերի մասնակցությանը: 

Կառավարության առաջարկած բանաձեւին թեժ բանավեճերից հետո կողմ է քվեարկել 272 խորհրդարանական, դեմ՝ 285-ը:

Վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարեց, որ բրիտանական պառլամենտը միանշանակորեն հասկացնել տվեց, որ դեմ է Սիրիայում քիմիական զենքի կիրառման կրկնությունը կանխող ռազմական գործողությունների հեռանկարին, նշում է BBC-ն: Քեմերոնը խոսք է տվել գործել համապատասխան ձեւով:

Խորհրդարանի որոշումը, որը վերլուծաբաններն անակնկալ են համարում, անհնարին է դարձնում ԱՄՆ հրամանատարության ներքո բրիտանական զորքերի ցանկացած մասնակցություն Բաշար Ասադի ռեժիմի դեմ: 

ԱՄՆ Սպիտակ տունն այս որոշումից հետո հասկացնել է տվել, որ ռազմական գործողությւոններ կսկսի Ասադի դեմ առանց Բրիտանիայի մասնակցության, քանի որ Սիրիայում քիմիական զենքի կիրառումը հարցած է հասցնում ամերիկյան շահերևին: 

Նախորդ հոդվածը‘Սիրիան մեծ պատերազմի նախօրեին’
Հաջորդ հոդվածը‘Comedy Club Production-ի սեփականատեր Արթուր Ջանիբեկյանը ձեռք է բերել eBay-ում աճուրդի հանված «Նարեկը»’