‘Բրիտանական խորհրդարանում հոգեբուժարան է գործելու պատգամավորների համար’

614

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքում հատուկ հոգեբուժական կլինիկա է բացվելու պատգամավորների համար: Այդ մասին հաղորդել է լոնդոնյան «Թայմս» ազդեցիկ թերթի էլեկտրոնային տարբերակը:

Հրատարակությունը նշել է, որ պաշտոնատար անձանց կողմից արդեն համաձայնեցված է տարեկան 25 հազար ֆունտով (39 հազար դոլարով) բուժհաստատության ֆինանսավորումը: «Այն պետք է աշխատի քաղաքական գործիչների հետ, ովքեր բժիշկներին են դիմում՝ գանգատվելով դեպրեսիայից և տանջալից անհանգստությունից»,-ճշտել է «Թայմս»-ը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, թերթը նյութին կցել է երկու պատգամավորների լուսանկարներ, որոնցից մեկը փորձել է կյանքին վերջ տալ՝ միջոցների ծախսման շուրջ 2009 թվականին խորհրդարանում բորբոքված սկանդալի պատճառով հայտնվելով դեպրեսիայի մեջ, իսկ մյուսը 30 տարի տառապել է հոգեկան խանգարումից:

«Մասնագետների օգնությունը պատգամավորներին կառաջարկվի Վեստմինստերյան պալատում»,-նշել է թերթը:

Նախորդ հոդվածը‘Ռուբեն Նազարեթյան. Մեր միակ խնդիրը լինելու է հաղթելը’
Հաջորդ հոդվածը‘Հրապարակվել է թուրք-սիրիական սահմանային անցակետի պայթյունի տեսանյութը’