‘
Անվտանգության բրիտանական ծառայությունները միանգամից երկու հետաքննություն են սկսել, որպեսզի հասկանան, թե չնայած իրենց ամերիկյան գործընկերների բազմաթիվ նախազգուշացումներին՝ ինչպես են կարողացել աչքաթող անել Սալման Աբեդիին:
Մասնավորապես՝ ՀԴԲ ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք երեք ամիս շարունակ բրիտանական հակահետախուզությանը հաղորդել են, որ Աբեդին «Իսլամական պետություն» խմբավորման հյուսիսաֆրիկյան բջջի անդամ է և ահաբեկչություն է նախապատրաստում Բրիտանիայում:
Փոխանցում է euronews-ը:
‘