‘Բրիտանական մամուլ. Ստալինի կերպարի վերածնունդը պակաս վտանգավոր չէ, քան իրականն էր’

2280

«Մի խաբվեք Ստալինի նոր՝ բարելավված կերպարով». այսպես է վերնագրված Times-ի հոդվածը, որը նվիրված է սովետական անցյալի նկատմամբ կարոտախտի վերածնունդին՝ Լենինի, Ստալինի և Մարքսի կերպարների սրբագրմամբ:

Թերթը ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ ՌԴԿԿ-ի՝ Պետդումայի ընտրությունների քարոզարշավի շրջանակներում փորձ է արվել «վերածնել» ոչ միայն այդ կուսակցությունը, այլև նրա երևելի խորհրդանշանները. Լենինը՝ ջինսով, ժամանակակից կեպիով, նոութբուքը թևի տակ, այֆոնով աղջկան թևանցուկ արած, Մարքսը՝ կաշվե բաճկոնով, «Կապիտալը» ձեռքին, Շվարցենեգերի նման հայտարարում է՝ «Ես կվերադառնա՛մ», և Ստալինը, որ էլեկտրոնային ծխախոտ է ծխում և կոչ անում՝ «Տեղյակ եղեք, ընկերնե՛ր»:

Նոր կերպարները կոչված են համակրանք ներշնչելու երիտասարդ սերնդին, ցույց տալու, որ կոմունիզմը, առաջվա պես, արդիական է, սեքսուալ և «շատ զիլ», գրում է Times-ը: Բայց դրանք նաև հիշեցնում են, թե ինչպես է ձևավորվել հասարակական կարծիքըն ամբողջատիրության ժամանակ: Թերթը հիշեցնում է, որ վերջին հարցումների համաձայն՝ ռուսաստանցիների կեսից ավելին համարում է, որ Ստալինն «ընդհանուր առմամբ» դրական դեր է կատարել երկրի պատմության մեջ: Նրա ստեղծած դաժան և մտագար աշխարհի, միլիոնավոր զոհերի մասին այժմ քիչ են խոսում: Դրա փոխարեն՝ Պւտինը Ստալինին համեմատում է «խորամանկ» Օլիվեր Կրոմվելի հետ, ընդգծում է նրա դերը Երկրորդ համաշխարհային պատերազմում ԽՍՀՄ-ի տարած հաղթանակի մեջ և համարում, որ ԽՍՀՄ փլուզումը «աշխարհաքաղաքական աղետ» էր:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 225 կրակոց’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ առաջնորդները կքննարկեն՝ ինչ անել «բրեքսիթից» հետո’