‘
Բրիտանական ոստիկանությունը հայտարարել է, որ ներկայումս հետաքննում է երեխաների նկատմամբ սեռական բռնության ռեկորդային թվով դեպքեր: Կասկածյալների թվում է 1400 մարդ, ընդ որում՝ նրանցից մոտավորապես երկուսուկես հարյուրը մարդիկ են, ովքեր, Սքոթլանդ-Յարդի բնորոշմամբ՝ «կարևոր հասարակական դիրք են զբաղեցնում»: Խոսքը, մասնավորապես, քաղաքական գործիչների և հեռուստահաղորդավարների մասին է, որոնց անուններն առայժմ չեն հրապարակվում:
Անցյալ տարի Մեծ Բրիտանիայում ցնցող մանրամասներ հայտնի դարձան այն ժամանակ արդեն հանգուցյալ հեռուստահաղորդավար Ջիմի Սևիլի սեռական հանցագործությունների մասին: Տասնամյակներ շարունակ, օրինակ, նա օգտագործել էր բարեգործությունը՝ նորանոր զոհեր գտնելու նպատակով, որոնց նկատմամբ երբեմն բռնություն էր կիրառում հենց հիվանդանոցներում:
Անցյալ տարի նաև հինգ տարվա ազատազրկման է դատապարտվել շոումեն Ռոլֆ Հարիսը. նա մեղավոր է ճանաչվել գրեթե 20 տարի մանկապղծությամբ զբաղվելու մեջ: Փոխանցում է euronews-ը:
‘