‘
Բրիտանիայում Առասպելական Մարկուս անունով վայրի խոզ-էքստրասենսը կանխագուշակել է, թե որ թիմերը դուրս կգան Ֆուտբոլի Աշխարհի գավաթ-2018-ի կիսաեզրափակիչ փուլ՝ տեղեկացնում է Metro-ն:
Խոզի առջև շրջանաձև շարել են մրցության մասնակից երկրների դրոշակներով խնձորներ: Կենդանին մոտեցել է Բելգիայի, Արգենտինայի, Նիգերիայի և Ուրուգվայի դրոշներով խնձորներին:
Տիրոջ խոսքով՝ կենդանին անցյալում երբեք չի սխալվել և գուշակել է նաև 2014թ. Աշխարհի գավաթի հաղթողին, ինչպես նաև 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություներում հաղթողին:
‘