‘Բրիտանական MI-5 հետախուզությունը լավագույն գործատուների տասնյակում է’

658

MI-5 հետախուզական գործակալությունն ընդգրկվել է գեյերի նկատմամբ բարեկամաբար տրամադրված բրիտանացի գործատուների տասնյակում:  Իրավապաշտպան Stonewall կազմակերպության ամենամյա վարկանիշային ցուցակում 2015 թ.  MI-5-ը զբաղեցրել է պատվավոր յոթներորդ տեղը, մինչդեռ անցյալ տարի 25-րդ տեղում էր, հաղորդել է The Independent-ը:

Պարբերականը հիշեցնում է, որ MI-5-ում համասեռականներին աշխատանքի ընդունելու արգելքը գործել է մինչև անցյալ դարի 90-ականների սկիզբը: Սակայն 2008 թ. հատուկ ծառայությունը վարձել է Stonwall-ին, որպեսզի վերջինս  օգնի իր շարքերը համալրել գեյերով ու լեսբուհիներով:

MI-5-ի ղեկավարությունում հաստատել են, որ իրենք ազատվել են իրենց գործակալների սեռական կողմնորոշման հետ կապված նախապաշարմունքներից: MI-5-ի գլխավոր տնօրեն Էնդրյու Փարքերը նշել է, մասնավորապես, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց բնորոշ է ինքնամփոփությունը, իսկ դա շատ ողջունելի հատկանիշ է հետախուզությունում: Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Շտապ. Գյումրի. Բախում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիում բախումների հետևանքով առնվազն 6 մարդ տեղափոխվել է հիվանդանոց’