Բրիտանացիները պաշտպան են կանգնել Պուտինի թարգմանչուհուն

649

Բրիտանական Daily Mail-ի ընթերցողներն աշխուժորեն քննարկում են այն տեսությունը, թե Վլադիմիր Պուտինը, իբր, հատուկ է գեղեցիկ թարգմանչուհու ընտրել 2019 թ․ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը, որպեսզի բանակցությունների ընթացքում շեղի իր ամերիկացի պաշտոնակցի ուշադրությունը, իր գրքում հիշատակել է Թրամփի նախկին մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը։

Շատերը բացասաբար են ընդունել այս մեկնաբանությունը։ Օգտատերերից մեկը նշել է, որ այդ կինը պրոֆեսիոնալ թարգմանիչ է և եկել է իր աշխատանքը կատարելու, այլ ոչ թե «նորաձևության ցուցադրության մասնակցելու»։

«Այդ դեպքում Թրամփը կուզենար միջուկային սպառազինության վերաբերյալ բանակցություններում իր հետ տանել Նենսի Փելոսիին՝ որպես աչքը վախեցնելու միջոց»,- գրել է մեկ ուրիշը։ Իսկ մի օգտատեր Թրամփին խորհուրդ է տվել իր հետ տանել իր իսկ ստվարաթղթե պատկերը․ «Ահա թե իրականում ում է նա սիրահարված»։

Ստեֆանի Գրիշեմի «Այժմ ես կպատասխանեմ ձեր հարցերին․ ինչ եմ տեսել Թրամփի Սպիտակ տանը» վերնագրված գիրքը լույս է տեսնելու հոկտեմբերի 5-ին։ Նախկին նախագահի ներկայացուցիչ Լիզ Հարինգթոնը հայտարարել է, թե այդ գիրքը «նախագահի ուժի հաշվին միավորներ հավաքելու և Թրամփի ընտանիքի մասին կեղծիք վաճառելու հերթական խղճալի փորձն է»։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտարարել է, որ Պուտինի թարգմանիչներին հաստատում է Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ նախագահի աշխատակազմի դիմումի հիման վրա։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԱմերիկացիները՝ ռուսաստանյան ռազմաբազաներո՞ւմ
Հաջորդ հոդվածըԿանադան ապաստան է տրամադրել Սնոուդենին թաքցրած ընտանիքին