‘Բրիտանացին գրադարանի գիրքը վերադարձրել է 65 տարի անց’

668

Բրիտանական Թաունթոն դպրոցի 1949 թ. շրջանավարտ, 82-ամյա Ջեյ Թիդմարշն իր գրադարակաները դասավորելիս հայտնաբերել է 65 տարի առաջ դպրոցի գրադարանից վերցրած և գրադարանի կնիքը կրող մի գիրք՝ Սոմերսեթ Մոեմի «Էշենդեն կամ բրտանացի գործակալը», և որոշել է վերադարձնել այն:

«Չգիտեմ, թե ոնց է ստացվել: Ես պարզապես բացեցի գիրքն ու ցնցվեցի՝ տեսնելով «Թաունթոն դպրոցի սեփականություն» կնիքը: Ես որոշեցի, որ պետք է ազնիվ գտնվեմ՝ վերադարձնեմ գիրքը և տուգանք վճարեմ՝ այն ուշացնելու համար»,- ասել է Թիդմարշը:

Թաունթոնի նախկին շրջանավարտը, որպես գիրքն ուշ վերադարձնելու փոխհատուցում՝ վճարել է նաև 1,5 հազար ֆունտ (2 հազար դոլարից ավելի) տուգանք: Bristol Post թերթը նշում է, որ իրականում գիրքը 65 տարի ուշ հանձնելու համար տուգանքը պետք է կազմեր ավելի քան 2,5 հազար ֆունտ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Քննիչը կեղծել է քրեական գործով ապացույցները. Հարուցվել է քրեական գործ’
Հաջորդ հոդվածը‘Չինաստանի իշխանություններն ուժեղացնում են համալսարանների վերահսկողությունը’