‘
Արեւայրուքը մաշկի վնասված լինելու, ոչ թե առողջության վկայություն է: Ըստ BBC-ի, այս մասին հիշեցրել են Անգլիայի առողջապահության ազգային ծառայությունն ու Մեծ Բրիտանիայի մետեորոլոգիական ծառայությունն այն ծնողներին, որոնք մտադիր են երեխաների հետ արձակուրդ գնալ:
Այս երկու կազմակերպությունների անցկացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բրիտանացի ծնողների մեկ երրորդը կարծում է, որ արեւայրուքն օգտակար է երեխաների համար: Հարցմանը մասնակցել է 1000 ծնող՝ 11 տարեկան եւ ավելի մեծ երեխաների հետ:
Յուրաքանչյուր տասներորդ ծնող հայտնել է, որ խնդրել է երեխային արեւի տակ հանել վերնազգեստը: Ծնողների 21 տոկոսը կարծում է, որ արեւայրուքի քսուքը պետք է երեխայի մաշկին քսել այն ժամանակ, երբ այն արդեն այրվել ու կարմրել է:
‘