‘
Աֆղանստանից և Իրաքից բրիտանացի զինվորականների կողմից որպես հուշանվեր բերված 300 «ռազմավարների» մեջ, պարզվում է, կա խորհրդային երեք տանկ: Ինչպես գրում է Mirror թերթը, հարյուրավոր հրացանները, ատրճանակները, դիպուկահարի հրացաններն ու գնդացիրները «ձեռք են բերվել օրինական ճանապարհով»: Ռազմավարի մեջ կան նաև կայծքարե մուշկետներ՝ յուրաքանչյուրն ավելի քան 4 հազար ֆունտ ($6,47 հազար) արժողությամբ:
Սովետական T-55 տանկերը բերվել են Իրաքից և գտնվում են Մեծ Բրիտանիայի ռազմակայանների ցուցասրահներում:
Ոստիկանությունը մտահոգություն է հայտնել, թե ռազմական գործողությունների գոտուց բերված ռազմավարը կարող է հայտնվել ահաբեկիչների ձեռքում, սակայն պաշտպանության նախարարության աղբյուրները պնդում են, որ այդ բոլոր զենքերն «անպիտան» վիճակում են: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
‘