‘
Եթե մարդը քերծվածք կամ վնասվածք ստանա ցերեկային ժամերին, ապա նա կվերականգնվի ավելի արագ, քան եթե նույնը տեղի ունենա գիշերային ժամերին, պարզել են բրիտանացի գիտնականները:
Այսպես, գիշերային այրվածքների բուժման համար պահանջվել է միջինը 28 օր, իսկ օրվա ցերեկային ժամերին ստացած այրվածքների բուժման համար՝ 17 օր:
BBC-ի փոխանցմամբ, իրենց դիտարկումների մասին պատմել են Քեմբրիջի մոլեկուլյար կենսաբանության լաբորատորիայի բժիշկները: Նրանք ուսումնասիրել են 118 հիվանդների այրվածքների վերականգնման ընթացքը: Գիտնականները վերականգնման տարբեր արագությունը բացատրում են բջիջների ռեգեներացիայի տարբեր արագությամբ:
Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ օրգանիզմի միավորող գործվածքի բջիջները, որոնք կոչվում են ֆիբրոպլաստներ, օրվա ընթացքում տարբեր կերպ են աշխատում: Ըստ այդմ, ֆիբրոպլաստները արդյունավետ են աշխատում ցերեկը, իսկ գիշերը կորցնում են «զգոնությունը»:
Այնուհանդերձ, գիտնականները նշում են, որ նախնական այս տվյալները պետք է դեռ հաստատման երկարատեւ պրոցես անցնեն՝ կլինիկական փորձաքննությունների միջոցով:
‘