‘Բրիտանացի Հենրի Վորսլին զոհվել է Անտարկտիդան միայնակ անցնելու փորձ կատարելիս’

884

Բրիտանացի հետազոտող Հենրի Վորսլին մահացել է Անտարկտիդան միայնակ անցնելու փորձ կատարելիս: Հաղորդվում է, որ մահը վրա է հասել օրգանիզմի հյուծվածության և ջրազրկման արդյունքում: Ճանապարհորդ գիտնականի մահվան լուրը հաղորդել է նրա կինը՝ Ջոաննան:

Հենրի Վորսլին ուզում էր լինել առաջին մարդը, որն առանց կողմնակի օգնության, միայնակ կհատեր Անտարկտիդան: 55-ամյա նախկին զինվորականը ճանապարհ էր ընկել 71 օր առաջ: Նա 80 օր նախատեսված, 1770 կմ-անոց ճամփորդությանը դուրս էր եկել նոյեմբերին՝ իր հետ վերցնելով միայն սահնակ, ուտելիք, վրան և սարքավորումներ: Ճանապարհորդության ընթացքում նա ցանկանում էր հավաքել 100 հազար ֆունտ (142 հազար դոլար)՝ վիրավորներին և հիվանդ վետերաններին սատարող Endeavour Fund բարեգործական հիմնադրամի համար:

Հետազոտողի տիկնոջ հաղորդման համաձայն՝ Հենրի Բորսլին մահացել է՝ չնայած Չիլիի Պունտա-Արենաս քաղաքի բժիշկների գործադրած բոլոր ջանքերին:

Արքայազն Ուիլյամը աջակցում էր Հենրի Վորսլիի նախաձեռնություններին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Վարորդներ, զգուշացե՛ք. Նոր արագաչափեր’
Հաջորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Դավթաշենում’