‘
Բրիտանական ITV հեռուստատեսության This Morning շոուի հաղորդավար Ամանդա Հոլդենը ծաղրուծանակի է ենթարկվել անցյալ տարի Միջազգային տիեզերական կայանում եղած աստղագնաց Թիմ Փիքին տված հարցի համար:
«Չգիտեմ՝ ձեզ թույլատրվա՞ծ է անկեղծ պատասխանել այս հարցին… Երբ դուք Լուսնի վրա էիք, դուք այնտեղից մի կտոր չե՞ք վերցրել»,- հարցրել է հեռուստալրագրողուհին:
Փիքն անվրդով պատասխանել է, որ ինքը եղել է տիեզերական կայանում, այլ ոչ թե Լուսնի մակերևույթին: Սակայն Հոլդենը, փոխանակ թեման փոխելու, շարունակել է նույն ոգով. «Այսինքն՝ դուք ոչ մի անգամ այնտեղից դուրս չե՞ք եկել: Այնտեղ ոչ մի անպիսի բան չկա՞ր, որ կարողանայիք թռցնել»:
Փիքը պատասխանել է, որ տիեզերական կայանից ինչ-որ բան թռցնելը փայլուն գաղափար է, սակայն այնտեղ «ամեն ինչ խիստ հսկողության տակ է»:
Սոցցանցերի օգտատերերը չափազանց բուռն են արձագանքել այս միջադեպին:
«Ամանդա Հոլդենը, որը Թիմ Փիքին հարցնում էր, թե արդյոք նա քար չի բերել Լուսնից՝ 99 %-ով բրիտանական հեռուստատեսությունը չդիտելու իմ հիմնական պատճառն է»:
«Կան հիմար մարդիկ, կան շատ հիմար մարդիկ, կան անհավանական հիմար մարդիկ, բայց կա նաև Ամանդա Հոլդենը»:
«Եթե մեծամասնություն է կազմում Թիմ Փիքը, ապա մենքփրկվելու հույս ունենք, բայց եթե Ամանդա Հոլդենը, ապա մարդկային ռասան դատապարտված է»:
Լուսնի մակերևույթին եղած վերջին մարդը Յուջին Սերնանն է, և դա տեղի է ունեցել դեռևս 1972 թվականին:
Փոխանցում է ria.ru-ն:
‘