Միլիարդատերը կոչ է անում չվճարել Ռուսաստանին

164

Միջազգային հանրությունը պետք է Ուկրաինային օգնի վերջ տալ Ռուսաստանի ագրեսիային, Euronews-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը։

Գործարարի կարծիքով՝ Արևմուտքի երկրները պետք է շտապ կարգով մեծացնեն ռազմական օգնությունը Կիևին և կրճատեն այն նախագծերը, որոնք թույլ են տալիս ֆինանսավորել Վլադիմիր Պուտինի կառավարությանը։

«Կարծում ենք՝ հիմա չեզոքության ժամանակը չէ, ռուսաստանյան ներխուժումն անընդունելի է։ Անհրաժեշտ է, որ կառավարությունները շտապ կարգով մեծացնեն ռազմական օգնությունը, մենք պետք է զենք մատակարարենք, ինչն Ուկրաինան խնդրում է։ Եվ անհրաժեշտ է, որ մեր երկրները դադարեն գումար ուղարկել Ռուսաստան` նավթի, գազի և ածուխի համար»,- ասել է միլիարդատերը։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՌուսախոսների դեմ 200-ից ավելի քրգործ է հետաքննվում
Հաջորդ հոդվածըՊուտինը չեղարկել է «Ազովստալի» գրոհը