‘Բրիտանացի նախարարը հրաժարական է տվել ոստիկանին հայհոյելու պատճառով’

670

Բրիտանական կառավարության անդամ, պահպանողական Էնդրյու Միտչելը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ նրան մեղադրել են ոստիկանին հայհոյելու մեջ:

Ըստ BBC-ի, հրաժարականի մասին իր ներկայացրած դիմումի մեջ Միտչելը խոստովանել է, որ օգտագործել է անթույլատրելի արտահայտություններ: Ընդ որում, միջադեպից անմիջապես հետո, սեպտեմբերին նա ներողություն է խնդրել իր անհարգալից վերաբերմունքի համար, բայց մերժել է հայհոյելու հետ կապված մեղադրանքները:

Ենթադրվում է, որ նախարարը ոստիկանին հայհոյել է այն բանից հետո, երբ վերջինս խնդրել է նրան Դաունինգ-սթրիթում՝ վարչապետի նստավայրի մոտ, իջնել հեծանիվից:

 

Նախորդ հոդվածը‘Բրիտանացիները օդից ու ջրից վառելիք են արտադրում ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆիդել Կաստրոյի քույրը հերքել է եղբոր առողջության վատթարացման մասին լուրերը ‘