Բրիտանացի նախարարը քննադատել է Մակրոնին

417

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին, որը հայտարարել էր, թե իր երկրի ռազմական հայեցակարգը չի նախատեսում միջուկային պատասխան հարված կիրառել, եթե Ուկրաինայում մարտավարական միջուկային զենք կիրառվի։

Այդ մասին հինգշաբթի երեկոյան իր կայքում տեղեկացրել է The Daily Telegraph թերթը։

«Այդ հայտարարությունը բացում է նախագահ Մակրոնի խաղաթղթերը»,- ասել է Ուոլեսը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահի խոսքը։

ՆԱՏՕ-ում բրիտանական պարբերականի աղբյուրը համաձայնել է Ուոլիսի հետ՝ հայտարարելով, որ Մակրոնի խոսքերը քանդում են «զսպման սկզբունքները»։

Մակրոնին քննադատության են ենթարկել նաև հենց իր երկրում։ Նախագահի պաշտոնում նրա նախորդը՝ Ֆրանսուա Օլանդը, հիշեցրել է, որ միջուկային տերությունները պետք է «ոչինչ չասեն այն մասին, ինչ կարող են անել» կրիտիկական իրավիճակներում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ․ Թռիչքների սահամանփակումը երկարացվել է մինչև հոկտեմբերի 22-ը
Հաջորդ հոդվածըԲաստռիկինը հանձնարարել է հետաքննել լեհ վարձկանների հանցագործությունները