‘Բրիտանացի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ն ոչ թե խաղաղություն է ծնում, այլ չքավորություն’

570

Եվրախորհրդարանի պատգամավոր և Բրիտանական անկախության կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջը, որ հայտնի է իր սուր ելույթներով, հայտարարել է, որ Եվրամիությունը, որպես տարածաշրջանային կազմակերպություն, Եվրոպայում, խաղաղության փոխարեն՝ «ծնում է բռնություն, թշվառություն և հուսահատություն»:

Օսլոյում այսօր անցկացվում է Եվրամիությանը 2012 թ. Նոբելյան Խաղաղության մրցանակ հանձնելու հանդիսավոր արարողությունը: «Հարկ է, որ պարոն Բարոզուն  (Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն) այցելի աղքատության ճիրաններում հայտնված Աթենքի ու Հռոմի փողոցները և ներողություն խնդրի մարդկանցից, այլ ոչ թե հրճվի իր հռչակած ձեռքբերումներով»,- ասված է Ֆարաջի ՝РИА Новости-ին ուղարկված հայտարարության մեջ: Եվրաինտեգրման հայտնի հակառակորդը ԵՄ-ին մրցանակ հանձնելու որոշումն անվանել է «ծիծաղելի քայլ», որը կործանարար հարված է հասցնում Նոբելյան մրցանակի հեղինակությանը:

2010 թ. փետրվարին Ֆարաջը վիրավորանք էր հասցրել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյին՝ հայտարարելով, որ նա «հատկը մաքրելու լաթի չափ հմայիչ է, և բանկի մանր ծառայողի  տեսք ունի»: Այդ արտահայտության համար Եվրախորհրդարանի վարչակազմը նրան տուգանել էր երեք հազար եվրոյով:

Նախորդ հոդվածը‘Կոնգոյում ինքաթիռի վթարից 10 օր անց անգամ հայտնի չէ զոհված օդաչուների մասունքների ճակատագիրը’
Հաջորդ հոդվածը‘London Chess Classic. Պոլգար — Արոնյան. Ուղիղ’