‘Բրիտանացի փոփ-աստղերը 13կմ բարձրության վրա համերգ են տվել’

623

1980-ական թվականների հայտնի բրիտանացի փոփ-աստղեր Թոնի Հեդլին, Քիմ Ուայլդը, Bananarama-ն և այլք մարտի 10-ին իրենց հիթերն են կատարել 128 ուղևորներով Boeing 747 օդանավում՝ 13կմ բարձրության վրա, գրում է The Independent պարբերականը:

Աստղերի ելույթը տևել է 22 րոպե: Համերգը, որի ձայնագրությունը խոստացել են շուտով հրապարակել Youtube կայքում, կազմակերպվել է British Airways ընկերության կողմից՝ Flying Start բարեգործական ծրագրի շրջանակներում: Միջոցառումը կարող է Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել՝ որպես ամենամեծ բարձրության վրա իրականացված համերգային ծրագիր:

Թռիչիքի ժամանակ, ինչպես տեղեկացնում են մի շարք լրատվամիջոցներ, գրանցվել է ևս մեկ ռեկորդ. օդանավում իրականացվել է Harlem Shake-ի ամենաբարձր ֆլեշ-մոբը, որին մասնակցել են ինքնաթիռի ուղևորները:

Նախորդ հոդվածը‘Ճապոնիայում քաղցրավենիքից պատրաստված հագուստի ցուցադրություն է անցկացվել’
Հաջորդ հոդվածը‘Մերձբալթյան երկրները միասնաբար ռազմամթերք կգնեն’