‘
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը խոստացել է հասնել նրան, որ Եվրամիությունը հնարավորինս շուտ նոր պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ՝ Սկրիպալների թունավորման առիթով:
Երեքշաբթի ելույթ ունենալով խորհրդարանում՝ Հանթը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները խոստացել է նոյեմբերի կողմերը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ մտցնել՝ որպես քիմիական զենքի կիրառության հատուցում, և Եվրոպան պետք է հետևի նրա օրինակին:
«Չափազանց կարևոր է հստակ կարմիր գիծ անցկացնել. քիմիական զենքի, այդ թվում նյարդակաթվածահարող նյութերի կիրառությունը միանգամայն անընդունելի է, և նման գործողությունների համար հատուցումը միշտ էլ ծանր է լինելու»,- ասել է Հանթը:
Եվրամիության երկրների առաջնորդները հունիսին կայացած գագաթնաժողովի ամփոփիչ արձանագրության մեջ պաշտոնապես խոստացել են, ի պատասխան քիմիական զենքի կիրառության և տարածման, հնարավորինս շուտ կազմել և ընդունել փաստաթուղթ պատժամիջոցների նոր ռեժիմի վերաբերյալ:
Փոխանցում է BBC-ն:
‘