‘Բրիտանիայի դեսպանը հայտարարել է Ղարաբաղում հանրաքվեի անհրաժեշտության մասին Շոտլանդիայի օրինակով. PanARMENIAN’

1004

PanARMENIAN.Net-ը փոխանցում է, որ Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Իրֆան Սիդդիգը, ելույթ ունենալով Խազար համալսարանում «Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի քաղաքականությունն ու քաղաքական մշակույթը» զեկույցով, զուգահեռներ է անցկացրել ղարաբաղյան հակամարտության ու Մեծ Բրիտանիայի կազմից Շոտլանդիայի դուրս գալու մտադրության միջև: «Այն, ինչ կատարվում է Բրիտանիայում, նույնպես հետաքրքիր է: Շոտլանդիայի որոշ բնակիչներ չեն ցանկանում մնալ Մեծ Բրիտանիայի կազմում: Պատերազմ սանձազերծելու փոխարեն, մենք հանրաքվե կանցկացնենք: Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշման հարցում ևս ելքը պետք է հանրաքվեն լինի: Դա տրամաբանական փոխզիջում է կարգավիճակը որոշելու համար: Գոյություն ունի հակամարտություն, մեկը ուզում է մնալ Ադրբեջանի կազմում, մյուսը՝ չի ուզում: Մեր պարագայում էլ նույն իրավիճակն է: Ոմանք ուզում են մնալ Մեծ Բրիտանիայի կազմում, ոմանք՝ ոչ: Տեսնենք, թե ինչ կլինի հետագայում»,-ասել է Սիդդիգը:

Ինչպես գրում է ադրբեջանական Haqqin.az-ը, մեջբերելով բրիտանացի դիվանագետին, «Շոտլանդիայի ու Ղարաբաղի միջև զուգահեռներ անցկացնող դեսպանի դիրքորոշումն այնքան էլ կոռկետ չէ: Մի՞թե դեսպանը չի հասկանում, որ հանրաքվեի արդյունքները միատարր Ղարաբաղում, որտեղից բռնագաղթվել է ադրբեջանական բանկչությունը, հեշտությամբ կարելի է կանխատեսել: Մի՞թե դեսպանի նման խելացի մարդը տարբերություն չի տեսնում երկու որակապես տարբեր խնդիրների միջև»:

Նշենք նաեւ, որ ադրբեջանական մեկ այլ կայքի փոխանցմամբ էլ, դեսպանը հանդես է եկել ԼՂ հարակից տարածքները Ադրբեջանին «վերադարձնելու» օգտին:

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ն կրճատելու է Ադրբեջանին հատկացվող ֆինանսական օգնության ծավալը’
Հաջորդ հոդվածը‘Նիկոլայ Ծատուրյանն այլևս Գյումրու թատրոնի գեղարվեստական ղեկավարը չէ. Ցայգ’