‘Բրիտանիայի թագուհին ինքն է ցանկացել նկարահանվել Ջեյմս Բոնդի «գործընկերուհու» դերում’

551

Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը ցանկություն է հայտնել նկարահանվել նախորդ տարի Օլիմպիական խաղերի բացման ժամանակ ցուցադրված Ջեյս Բոնդի հոլովակում՝ հայտնի գործակալի գործընկերուհու կերպարով: Այս մասին բրիտանական հեռուստատեսությամբ պատմել է Օլիմպիադայի բացման արարողության ռեժիսոր Դենի Բոյլը:

Ռեժիսորը պատմել է, որ նույնիսկ մտքով չէր անցնում խնդրել թագուհուն կարճամետրաժ  ֆիլմում նկարահանվել ինքն իր դերում: Ըստ սյուժեի՝ Նորին Գերազանցությունը 007 գործակալի դերակատար Դենիել Քրեյգի հետ իբր օդապարիկով իջնում է Օլիմպիական մարզադաշտ:

Ի սկզբանե Բոյլը ցանկացել է թագուհու դերում նկարահանել նրան նման դերսանուհիներից մեկին, սակայն թագուհին, լսելով նախապատրաստով հոլովակի մասին, ցանկություն է հայտնել նկարահանվել ինքն իր դերում:

Նախորդ հոդվածը‘Հնդկաստանում գույների փառատոնով նշում են գարնանամուտը (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Իսկական ՀՀԿ-ական պատգամավոր. Ա. Աղաբաբյան՝ 1 դեմ, ոչ մի ելույթ ‘