‘
Մեծ Բրիտանիայի բոլոր 382 ընտրատարածքների քվեարկության արդյունքները հաշվարկելուց հետո պարզվել է, որ Եվրամիությունից դուրս գալու օգտին քվեարկել է 17 մլն 410 հազար 742 մարդ (51,9%), «դեմ» քվեարկածների թիվը 16 մլն 141 հազար 241 է (48,1%):
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ Մեծ Բրիտանիայի քաղաքացիների կարծիքը անհրաժեշտ է հարգել: «Արդյունքների հարցում կասկածներ չեն կարող լինել»,- ասել է նա: Քեմերոնը նաև հայտարարել է, որ հանրաքվեի արդյունքում պատրաստվում է հրաժարական տալ: Նա հույս է հայտնել, որ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը կզբաղեցնի Պահպանողական կուսակցության՝ հոկտեմբերին կայանալիք համաժողովից առաջ:
Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայք Մաքֆոլն իր Twitter-ում գրել է, որ հանրաքվեի արդյունքը «Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքականության հաղթանակն է»:
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն, իր հերթին, հայտարարել է, որ վստահ է ԵՄ-ի ապագայի հարցում: «Այն ամենը, ինչ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում մեզ»,- ասել է նա: Փոխանցում է BBC-ն:
‘