‘Բրիտանիայի հատուկ ծառայությունները լրտեսել են G20 գագաթնաժողովի պատվիրակներին’

977

Մեծ Բրիտանիայի կառավարական կապի կենտրոնը 2009 թ. G20 –ի հանդիպումների ընթացքում գերժամանակակից հետախուզական տեխնոլոգիաներ է կիրառել՝ գագաթնաժողովի պատվիրակներին, այդ թվում՝ Ռուսաստանի, Թուրքիայի և ՀԱՀ-ի ներկայացուցիչներին լրտեսելու համար, հաղորդում է Guardian բրիտանական պարբերականը:  Պարբերականը հղում է անում ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերին, որոնք նա փոխանցել էր ԶԼՄ-ներին, և որոնք վերաբերում էին ԱՄՆ քաղաքացիների հեռախոսազրույցները ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից գաղտնալսելուն:

Թերթի տվյալներով՝ բրիտանական ՌՕՈՒ-ի ռազմակայաններում աշխատող ամերիկյան լրտեսները գաղտնալսել են, մասնավորապես, ՌԴ այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի և ռուսաստանյան պատվիրակության անդամների հեռախոսազրույցները 2009 թ. Լոնդոնի գագաթնաժողովի ժամանակ և այդ տվյալները փոխանցել են բրիտանական հետախուզությանը: Ընդ որում՝ օգտագործվել են լրտեսման ոչ ավանդական մեթոդներ: Այսպես, նրանք գագաթնաժողովի պատվիրակների համար բացել են հատուկ ինտերնետ-սրճարան, որի համակարգիչներում ծրագրեր են տեղադրվել սրճարանի այցելուի էլեկտրոնային փոստը լրտեսելու համար, հաղորդում է  «РИА Новости»-ն:

Նախորդ հոդվածը‘ՀՀ ԱԳ նախարարը մեկնել է Իսպանիա’
Հաջորդ հոդվածը‘Իրանը 1,5 մլրդ խմ գազ է փոխանակել Հայաստանի էլեկտրաէներգիայի հետ ‘