‘
Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը ղեկավարելու է Միացյալ Թագավորության արտաքին գործերի գերատեսչությունը: Նման որոշում է կայացրել նոր վարչապետ Թերեզա Մեյը: Հունիսի 23-ին անցկացված հանրաքվեում Ջոնսոնը ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցների ճամբարի առաջնորդներից էր:
Ֆորին-օֆիսը լքող Ֆիլիպ Համոնդը Մեյի կաբինետում ստացել է ֆինանսների նախարարի պորտֆելը: Ֆիլիպ Համոնդը փորձառու քաղաքական գործիչ է, նա հասցրել է լինել թե՛ պաշտպանության և թե՛տրանսպորտի նախարար:
Ֆինանսների նախարարությունը ղեկավարող Ջորջ Օսբորնը, որը նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնի «աջ ձեռքն» էր, չորեքշաբթի հրաժարական է ներկայացրել:
Պաշտպանության նախկին նախարար Լիամա Ֆոքսին նոր կառավարության կազմում հանձնարարվել է ղեկավարել նոր ձևավորված արտաքին առևտրի նախարարության աշխատանքները: Հաշվի առնելով բանակցությունների այն հսկայական ծավալը, որը Լոնդոնը պետք է վարի Բրյուսելի հետ, սա շատ կարևոր պաշտոն է:
Մեծ Բրիտանիայ ներքին գործերի նախարարությունը կղեկավարի 52-ամյա Էմբեր Ռադը, որը նախկինում զբաղեցնում էր էներգետիկայի նախարարի պաշտոնը:
Փոխանցում է euronews-ը:
‘