‘Բրիտանիայի վարչապետ. Արևմուտքի պատժամիջոցները կվնասեն Ռուսաստանի տնտեսությանը’

799

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստացել է, որ Արևմուտքի պատժամիջոցներն անդառնալի կորուստների կմատնեն Ռուսաստանի տնտեսությունը: Այս մասին հաղորդում է Telegraph պարբերականը:

Քեմերոնի խոսքով՝ մեկ շաբաթվա ընթացքում որոշում կկայացվի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին: Վարչապետը հավելել է, որ սահմանափակող միջոցները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան չի փոխել իր դիրքորոշումն Ուկրաինայի նկատմամբ: Ավելի վաղ «Բլումբերգ» գործակալությունը հաղորդել էր, որ Մեծ Բրիտանիան պահանջում է Ռուսաստանին անջատել  դրամական փոխանցումների Swift համակարգից: Փորձագետների կարծիքով՝ դա կհանգեցնի ռուսաստանյան բանկերի մեկուսացմանը: Փոխանցում է echo msk.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի ՊՆ ղեկավարը Ռուսաստանին մեղադրում է միջուկային զենքով սպառնալու մեջ’
Հաջորդ հոդվածը‘Իրանը C-300 հակահրթիռային համակարգի սեփական նմանակն է փորձարկել’