‘Բրիտանիայում ահաբեկչական գործողությունների սպառնալիքը մեծանում է’

2430

Բրիտանիայի հետախուզական ծառայություններն ստիպված են ավելի ակտիվ պայքար մղել ահաբեկչության դեմ, Լոնդոնում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՄԻ-5 հակահետախուզության ղեկավար Էնդրյու Փարքերը:

Նրա խոսքով՝ ներկա պահին իր ղեկավարած գերատեսչությունն ավելի ու ավելի հաճախ է բախվում ահաբեկչության ահագնացող սպառնալիքին, և այն բացահայտելն ավելի բարդանում է:

Այս տարի Բրիտանիայում հինգ ահաբեկչական գործողություն է տեղի ունեցել: Փարքերը նշել է, որ դրանք լուրջ բարոյական ազդեցություն են թողել ՄԻ-5-ի աշխատակիցների վրա:

Գերատեսչության ղեկավարը պատմել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմում կռվող բրիտանացիներից 130 հոգի զոհվել է:

 Փարքերը նշել է, որ ներկայումս ՄԻ-5-ն անցկացնում է 500 գործողություն, որոնք վերաբերում են այս կամ այն կերպ ծայրահեղական գործունեության հետ առնչվող առնվազն 3000 մարդու: Վերջին չորս տարիներին կանխվել է 20 հարձակում, դրանցից յոթը՝ վերջին յոթ ամիսներին: Դրանք բոլորը կապված են իսլամական ծայրահեղականության հետ, հավելել է պաշտոնյան:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Փանոս Թերլեմեզյանի հուշերից — 1’
Հաջորդ հոդվածը‘Հավայան կղզիներում դատավորը կասեցրել է Թրամփի միգրացիոն հրամանագիրը’