‘
Մեծ Բրիտանիայում աճուրդի է դրվել Ադոլֆ Հիտլերի «Մայն կամպֆը» («Իմ պայքարը»)՝ հեղինակի ինքնագրով: Կապույտ կտորից կազմով գիրքը հրատարակվել է 1935 թ.: Հիտլերի ինքնագիրը գրքի առաջին տիտղոսաթերթիկի վրա է:
Ակնկալվում է, որ գիրքը կհաջողվի վաճառել առնվազն հազար ֆունտով (1275 դոլար):
Աճուրդավար Ջեյմս Թոմփսոնը պարզաբանել է, որ որոշ մարդիկ չեն կարողանում անգամ դիպչել նացիզմի հետ կապ ունեցող որևէ առարկայի, բայց կլինեն նաև մարդիկ, որոնց կարծիքով՝ այդ գիրքը հարկավոր է պահպանել՝ չնայած Հիտլերի իշխանության բոլոր սարսափներին: «Ինչ-որ իմաստով դա հրեշի հետ առնչվելու միջոց է»,- հայտարարել է Թոմփսոնը:
«Իմ պայքարը» առաջին անգամ հրապարակվել է 1925 թ.: Գրքում շարադրված են Հիտլերի քաղաքական գաղափարախոսությունը և Գերմանիայի ապագայի վերաբերյալ ծրագրերը:
Հիտլերն աշխատում էր չստորագրել որևէ փաստաթուղթ, ուստի գրքի այս օրինակը համարվում է չափազանց բացառիկ:
Փոխանցում է BBC-ն:
‘