Բրիտանիայում էլեկտրոնային սիգարետները կսկսեն տալ դեղատոմսով

542

Բրիտանիան կարող է դառնալ աշխարհում առաջին երկիրը, որտեղ նրանց, ովքեր ուզում են թողնել ծխելը, էլեկտրոնային սիգարետները կհատկացվեն դեղատոմսով, գրում է Guardian-ը։

Այս ծրագիրը կառավարության ջանքերի մի դրվագն է՝ ուղղված ծխախոտի գործածման մակարդակի իջեցմանը։

Բրիտանական Դեղորայքի և բժշկական նշանակության ապրանքների կարգավորման գործակալությունը հրապարակել է նոր ուղեցույց, որը թույլ է տալիս, որ արտոնագրված էլեկտրոնային սարքերը ծխողներին հատկացվեն Առողջապահության ազգային ծառայության համակարգի շրջանակներում։

Ամեն տարի ծխելու հետ կապված հիվանդություններից Բրիտանիայում մահանում է մոտավորապես 64 հազար մարդ։ Իշխանությունների տվյալներով՝ առնվազն 3,6 մլն մարդ կամ երկրի չափահաս բնակչության 7 %-ը էլեկտրոնային գլանակ է օգտագործում։

Բժիշկները, բժշկական կազմակերպությունների ղեկավարները և առողջ կենսակերպի կողմանիցները ողջունել եմ այս քայլը։

Էլեկտորնային սիգարետները նիկոտին են պարունակում և վտանգ են ներկայացնում առողջությանը։ Այնուամենայնիվ, փորձագետները միակարծիք են այն հարցում, որ դրանք ավելի քիչ վտանգավոր են, քան սովորական ծխախոտը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԲայդենը համոզել է 1,75 տրիլիոն դոլար հատկացնել սոցիալական ոլորտին և էկոլոգիային
Հաջորդ հոդվածըՍաակաշվիլին սկսել է դեղեր ընդունել