Բրիտանիայում ներգաղթը ռեկորդ է սահմանել․ մեկ տարում՝ կես միլիոն մարդ

138

Մեծ Բրիտանիայում ներգաղթը ռեկորդային մակարդակի է հասել․ 2021 թ․ հունիսից մինչև 2022-ի հունիսը ժամանածների ու հեռացածների տարբերությունը կազմում է 504 հազար մարդ։

Ժամանողների մեկ երրորդը Ուկրաինայի քաղաքացիներ են, որոնք ստիպված են եղել լքել իրենց երկիրը պատերազմի պատճառով։

Այսպիսին է բրիտանական Ազգային վիճակագրական բյուրոյի գնահատականը, որը, ինչպես խոստովանել են այդ գերատեսչությունում, կարող է ստույգ չլինել։

Ազգային վիճակագրության բյուրոն նշում է, որ 2021 թ․ երկրոդ կեսին և 2022-ի առաջին կեսին ներգաղթի վրա խիստ ազդել է, նախ, համավարակային սահմանափակումների չեղարկումը և, հետևաբար, համավարակի պատճառով հետաձգված այցերի առատությունը, և հետո՝ փախստականների հոսքը Ուկրաինայից, Հոնկոնգից և Աֆղանստանից։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄերկել․ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումն անակնկալ չէր
Հաջորդ հոդվածըՉինաստանում Covid-19-ի նոր դեպքերը ռեկորդ են սահմանում