‘
Աշխարհի ամենանշանավոր տեսաբան ֆիզիկոսներից մեկը՝ բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը, վախճանվել է 76 տարեկան հասակում Քեմբրիջի իր տանը:
Պրոֆեսորը, որ տառապում էր ամիոտրոֆիկ կարծրախտով (կենտրոնական նյարդային համակարգի անբուժելի հիվանդություն), գրեթե ամբողջությամբ կաթվածահար էր և հաղորդակցվում էր խոսքի սինթեզատորի օգնությամբ, ուսումնասիրում էր Տիեզերքի ծագման բարդ հարցերը, մասնավորապես՝ երկրի ծագման տեսությունը և սև խոռոչների տեսությունը:
Իր «Ժամանակի համառոտ պատմություն» գրքի շնորհիվ Հոքինգը հայտնի դարձավ ամբողջ աշխարհում:
Սթիվեն Հոքինգը 12 պատվավոր կոչում ունի, Բրիտանական գիտական թագավորական ընկերության և ԱՄՆ գիտությունների ակադեմիայի անդամ է, նա բազմաթիվ պարգևների ու մրցանակների է արժանացել:
Փոխանցում է BBC-ն:
‘