‘Բրիտանիայում փնտրում են վիճակախաղով $120 միլիոն շահած բախտավորին ‘

588

Բրիտանական վիճակախաղերի պատմության մեջ ամենախոշոր շահումը կարող է հատկացվել բարեգործական հիմնադրամներին, եթե շահած կտրոնի տերը մինչեւ չորեքշաբթի երեկո ի հայտ չգա:

EuroMillions վիճակախաղի շահումը, որը տեղի է ունեցել դեռեւս այս տարվա հունիսին, կազմել է շուրջ 63 միլիոն 837 հազար ֆունտ ստեռլիլնգ (շուրջ 102 միլիոն դոլար): Հայտնի է, որ կտրոնը գնվել է Հարթֆորդշիր կոմսությունում՝ Անգլիայի հարավ-արեւելքում: Նրա տերը պարտավոր է ներկայանալ Գրինվիչի ժամանակով մինչեւ 20:00-ը: Հակառակ դեպքում, գումարը կտրվի բարեգործական հիմնադրամներին: 

Նախորդ հոդվածը‘Դեսպան Չարչօղլյանն իր հավատարմագրերն է հանձնել Օմարի սուլթանին’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը «Յուվենտուսի» հետ խաղից առաջ պատասխանում է լրագրողների հարցերին. տեսանյութ’