‘
Համաշխարհային ժողովրդավարական կարգը վտանգի տակ է, և Արևմուտքը պետք է միավորվի ներքին և արտաքին թշնամիների դեմ պայքարում, իսկ արտաքին թշնամիների շարքում առաջիններից մեկը Վլադիմիր Պուտինի ղեկավարած Ռուսաստանն է:
Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ջերեմի Հանթն այսպիսի ուղերձով է երեքշաբթի օրն առաջին անգամ մեկնել ԱՄՆ:
Վաշինգտոնում, Սպիտակ տնից երկու կիլոմետր հեռու, որտեղ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանվում է Ռուսաստանի հետ գործարքի մեջ մտնելու մեղադրանքներից և Twitter-ում պախարակում է ՆԱՏՕ-ին ու CNN-ին, Հանթը ելույթ կունենա կոնգրեսի կողմից հովանավորվող Խաղաղության ինստիտուտում և դաշնակիցներին կոչ կանի ոչ թե քանդել, այլ ամրացնել համատեղ ինստիտուտները:
Ինչպես հետևում է ճառի տեքստից, որը Ֆորին-օֆիսը տարածել է այցից առաջ, Հանթը կառաջարկի Եվրամիությանը (որից Մեծ Բրիտանիան դուրս է գալու եկող տարվա մարտին) պաշտպանել Ռուսաստանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցները:
Եվրոպան մի շարք պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ ուկրաինական Ղրիմն անեքսիայի ենթարկելու և այդ երկրի արևելքում անջատականներին աջակցելու համար: Սակայն ԱՄՆ-ն պատժամիջոցների ծավալների ու դրդապատճառների առումով առաջ է անցել Հին աշխարհից: Օգոստոսին ԱՄՆ պետքարտուղարությունը նոր պատժամիջոցներ սահմանեց՝ այս անգամ բրիտանական Սոլսբերիում Սկրիպալների թունավորման կապակցությամբ:
Փոխանցում է BBC-ն:
‘