Բրիտանիան առաջին անգամ պատժամիջոցներ սահմանել Կիրիլ պատրիարքի նկատմամբ

689

Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Կիրիլ պատրիարքի նկատմամբ։

Սև ցուցակում հովվապետին մտցնելու հիմքը Լոնդոնում անվանել են «Ուկրաինայում ռուսաստանյան ռազմական ագրեսիան պաշտպանելը»։

Ռուսական ուղղափառ եկեղեցու առաջնորդն առաջին անգամ  է հայտնվում պատժամիջոցների տակ։

 Բացի նրանից՝ պատժացուցակում են ընդգրկվել Ռուսաստանի նախագահին կից երեխայի իրավունքների լիազոր ներկայացուցիչ Մարիա Լվովա-Բելովան («ուկարիանցի երեխաների բռնի տեղափոխման և որդեգրման համար»), Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր Սերգեյ Սավոստյանովը, «Վոլգա-Դնեպր» ավիաընկերության ղեկավար Ալեքսեյ Իսայկինը, Խերսոնի օկուպացիոն վարչակազմի ներկայացուցիչներ և մի քանի զինվորականներ։

Բրիտանիան դարձել է առաջին երկիրը, որը պատժամիջոցներ է սահմանել Կիրիլ պատրիարքի նկատմամբ ռուսաստանյան ներխուժումից հետո Ուկրաինա։

Մոսկովյան հովվապետության Սինոդական բաժնի նախագահ Վլադիմիր Լեգոյդան, մեկնաբանելով բրիտանական պատժամիջոցները, հայտարարել է, թե « Ռուսական եկեղեցու առաջնորդին վախեցնել ինչ-որ բանով կամ նրան ստիպել հրաժարվել իր հայացքներից՝ անմտություն է, անհեթեթություն և անհեռանկար բան»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըCoca-Cola-ն հեռանում է Ռուսաստանից
Հաջորդ հոդվածըԽաղաղության դարաշրջանի «ղումարբազը». ՉԻ