Բրիտանական ԱԳՆ ղեկավար Լիզ Թրասսն իր թեկնածությունն է առաջադրել իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդի և երկրի կառավարության ղեկավարի պաշտոններում։
Այդ մասին նա հայտնել է հեղինակային հոդվածի մեջ, որը հրապարակվել է կիրակի օրը The Daily Telegraph թերթի կայքում։
Թրասսը հայտարարում է, որ վարչապետի պաշտոնում առաջին իսկ օրվանից կնվազեցնի հարկերը ինչպես բնակաչության համար, որը տառապում է գների բարձրացումից, այնպես էլ բիզնեսի, որը պետք է շարունակի մրցունակ լինել։ Նա նաև հայտարարում է, որ պետք է օգտվել Brexit-ի բոլոր առավելություններից, կրճատել պետական ապարատի թվաքանակը, հրաժարվել մարդկանց կյանքին պետության կողմից չափազանց ակտիվ միջամտելու գործելաոճին։
ԱԳՆ 41-ամյա ղեկավարը , որ գերատեսչությունը գլխավորում է 2021 թ․ սեպտեմբերից, Բորիս Ջոնսոնի կաբինետում ՌԴ-ի գործողությունների ամենամոլի քննադատներից մեկն էր։ Թրասսը և Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլլեսը համարվում էին վարչապետական ընտրարշավի ֆավորիտները, սակայն Ուոլլեսը հուլիսի 9-ին հայտարարեց, որ չի մասնակցի ներկուսակցական ընտրարշավին։
Փոխանցում է tass.ru-ն։