‘
Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդին մի փոքր պալատական հեղաշրջում է սպառնում. նրա քաղաքամերձ նստավայրի՝ Վինձորյան դղյակի սպասավորները մտադիր են գործադուլ անել՝ աշխատավարձերը բարձրացնելու պահանջով:
Թագավորական նստավայրի աշխատակիցները որոշել են քվեարկություն անցկացնել գործադուլի վերաբերյալ, քանի որ նրանց չեն վարձատրում «լրացուցիչ ծառայությունների», ինչպես, օրինակ՝ էքսկուրսիաներ անցկացնելու, արտասահմանցի զբոսաշրջիկներին թարգմանական ծառայություններ մատուցելու համար:
Ներկայումս, ինչպես պարզաբանել են հասարակական և առևտրային ծառայությունների աշխատողների արհմիությունում (PCS), նստավայրի աշխատակիցներն այդ լրացուցիչ ծառայությունները մատուցում են որպես «բարի կամքի դրսևորում»: Ընդ որում, հավաստիացնում են արհմիությունում, զբոսաշրջիկներից այդ բոլոր ծառայությունների համար լրացուցիչ գումար է գանձվում:
Եթե արհմիության 120 անդամները, որոնք աշխատում են նստավայրում, այնուամենայնիվ՝ հրաժարվեն գործադուլից, բայց քվեարկեն բողոքի մեկ այլ ձևի օգտին, նրանք պետք է զերծ մնան բարի կամքի այդ բոլոր դրսևորումներից, և դա, արհմիության նախագահի խոսքով՝ «չափազանց լուրջ բացասական ազդեցություն կունենա այցելուներին մատուցվող ծառայությունների որակի վրա»: Փոխանցում է BBC-ն:
‘