‘
Բրյուսելի Կենտրոնական կայարանում զինվորական պահակախումբը գնդակահարել է մի տղամարդու, երբ նրա մոտ նկատել է մահապարտի գոտի հիշեցնող ինչ-որ իր: Ենթադրյալ ահաբեկչի ուղղությամբ կրակ է բացվել այն բանից հետո, երբ փոքրիկ պայթյուն է տեղի ունեցել: Ավելի ուշ բերգիական դատախազությունը տեղեկացրել է, որ տղամարդը սպանվել է: Ուրիշ ոչ ոք չի տուժել: Բելգիայի դաշնային դատախազությունը միջադեպը գնահատել է որպես ահաբեկչություն:
Libre Belgique թերթի տվյալներով՝ տղամարդը պայթյուն է իրականացրել այն պահին, երբ զգացել է, որ գրավել է զինվորականների ուշադրությունը: Բելգիական մի քանի լրատվամիջոցներ նշել են, որ նա դրանից առաջ բացականչել է «Ալլահ աքբար»:
2016 թ. մարտին հարձակումներ կատարվեցին Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում, որոնց հետևանքով զոհվեց 32 մարդ, իսկ հարձակումների պատասխանատվությունը ստանձնեց «Իսլամական պետությունը»: Դրանից հետո Բելգիայի մայրաքաղաքում, մարդաշատ վայրերում պարեկում է ոչ միայն ոստիկանությունը, այլ նաև բանակը:
Փոխանցում է BBC-ն:
‘