‘
Նախօրեին Բրյուսելի Կենտրոնական կայարանում զինվորականների կողմից գնդակահարված ահաբեկչի մոտ հզոր պայթուցիկ սարք է եղել, որը նա չի հասցրել գործի դնել, հաղորդել է երկրի ՆԳՆ ղեկավար Յան Յամբոնը:
Նախարարի խոսքով՝ տղամարդու մոտ պայթուցիկ է եղել, որն «ինքնաշեն փոքր ռումբ չէր», և հավելել է, որ « հնարավոր է եղել խույս տալ վաթարագույնից »: Դաշնային դատախազությունը միջադեպը որակել է ահաբեկչական գործողություն:
ՆԳ նախարարը նաև նշել է, որ ահաբեկչի ինքնությունը պարզվել է, սակայն որևէ անուն չի հաղորդել:
Իր հերթին՝ Derniere Heure պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, նշել է, որ տղամարդն ապրել է գաղթականների տխրահռչակ Մոլենբեկ կոմունայում, որտեղից էին նաև այլ ահաբեկչական գործողությունների, այդ թվում՝ Փարիզի և Բրյուսելի ահաբեկչությունների կազմակերպիչներն ու հանցակիցները:
Փոխանցում է ria.ru-ն:
‘