‘Բրյուսելում ասել են՝ եթե Կոնգրեսն ու ԲՀԿ-ն ընտրություններում հանդես գան միասնաբար… ‘

847

iLur.am-ի տեղեկություններով, նախօրեին մեկնարկած ԲՀԿ պատվիրակության այցը Բրյուսել բավականին հաջող է անցնում: Թեև իշխանությունների հորդորով Բելգիայի Թագավորությունում  ՀՀ դեսպան, եւ ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Ավետ Ադոնցն ամեն ինչ արել է, որ հանդիպումների մի մասը չկայանան, այնուամենայնիվ, դա նրան չի հաջողվել: Դեռ ավելին, Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի մի շարք հանձնաժողովների անդամներ և նույնիսկ նախագահներ չնախատեսված հանդիպումներ են խնդրել` ԲՀԿ-ական պատվիրակության հետ: Բոլորին հետաքրքրել է հետևյալ հարցը՝ ինչպիսի՞ զարգացումներ կլինեն գալիք նախագահական ընտրություններում, կկրի՞ արդյոք այն մրցակցային բնույթ, թե՞ ոչ: Հետաքրքրվում էին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշմամբ եւ մտադրություններով: Մեր տեղեկություններով, հանդիպումների ժամանակ գերակայող էր այն կարծիքը, որ եթե այս երկու քաղաքական ուժերը նախագահական ընտրություններում հանդես գան միասնաբար, ապա գալիք ընտրություններում նրանց հաջողությունը գրեթե կանխորոշված կլինի, որի ապացույցը հարևան Վրաստանի գործընթացներն են: 

Նախորդ հոդվածը‘«Հայաստանն առանց քաղբանտարկյալներին» կոչ է անում մասնակցել դեկտեմբերի 10-ին կայանալիք երթին ‘
Հաջորդ հոդվածը‘Ստյոպա Սաֆարյան. Ճղում ենք դոշերը միասին’